Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ:

«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միությունը կազմված է տարբեր կրոնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրոնական մարմիններից և 90-ից ավելի ազգային մարմիններից, ինչպես նաև մի շարք միջկրոնական երիտասարդական միություններից` նպատակ ունենալով հանուն խաղաղության աշխարհի տարբեր կրոնական համայնքների արդյունավետ համագործակցության տեսլականով նպաստել դրանց միջև փոխգործակցության ձևավորմանը, համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս