Րաֆֆու փողոցում մեքենան բախվել է ծառին․ տուժածի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորը՝ Հովսեփ Մ.-ն (ծնված 2000 թ.), դուրս է նետվել ավտոմեքենայից և հայտնվել կանաչապատ հատվածում:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: