Բաժիններ՝

Սագան շարունակվում է. «Բարսելոնայի» փաստաբանները նախազգուշացրել են Նեյմարին, որ նա չի վերադարձվի ակումբ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կորցնել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը:

Ըստ լրագրող և փաստաբան Մարսալ Լյորենտեի, «Բարսելոնայի» փաստաբանները հայտնել են Նեյմարի ներկայացուցիչներին, որ եթե ֆինանսական պահանջների հարցը դատարանից դուրս չլուծվի, ապա դա կբացառի բրազիլացու վերադարձի հնարավորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» և Նեյմարը պայմանավորվել են հետաձգել դատական նիստը ֆինանսական տարբերությունները կարգավորելու համար, իսկ Նեյմարը երաշխիքներ է խնդրել, որ կատալոնացիները իրեն անպայման վերադարձնելու են:

Նեյմարը ցանկանում է «Բարսելոնայից» ստանալ 18 միլիոն եվրո բոնուսային վճար և տոկոսագումար՝ ուշ վճարման համար:

40 միլիոն եվրոյի բոնուսը պետք է տրվեր նրան 2016 թվականին պայմանագրի երկարաձգումից մեկ տարի անց: Նա ստացել է 22 միլիոն, իսկ այժմ պահանջում է մնացած 18 միլիոնը:

Հաղորդվում էր, որ Նեյմարի հայրը միտումնավոր հետաձգել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները 2017-ի ամռանը՝ բոնուսի երկրորդ մասը ստանալու համար:

«Բարսելոնան» պատասխան հայց է ներկայացրել: Կատալոնացիները պնդում են, որ բոնուսը տրվելու էր ամբողջ պայմանագրի կատարման համար, որը հաշվարկվում էր մինչև 2022 թվականի հունիսը, և պահանջում է վերադարձնել առաջին վճարման մի մասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս