Մեկնարկել է խաղողաքաղը. աշխատուժի կարիք կա

Ստեփանակերտի կոնյակի գործարանի Ճարտարի տեղամասում այս օրերին ակտիվ կերպով ընթանում են խաղողաքաղի աշխատանքներ:

 «Արցախպրես»-ի թղթակիցն այս առիթով այցելել է Ճարտար՝ տեղում ծանոթանալու ընթացող աշխատանքներին: Մեզ հետ զրույցում տեղամասի պետ Գենադի Ալիբաբայանն ասել է, որ խաղողաքաղի աշխատանքներին ընդգրկված են 60-ից ավելի աշխատողներ, որոնց թվում են դպրոցականներ, թոշակառու սպաներ: «Այս տարի բերքն առատ է, ու բանվորական աշխատուժի կարիք շատ ունենք: Մեկ բանվորին հասանելիք օրավարձը 10000 դրամ է»,-մասնավորապես ասել է նա: Աշխատակիցների խոսքով՝ գոհ են ու բավարարված տրամադրվող աշխատավարձից: Խաղողաքաղին մասնակցում են մեծ հաճույքով, ժամանակն էլ անցնում է հետաքրքիր:Վերջում էլ կոչ արեցին աշխատանքի կարիք ունեցողներին միանալ իրենց՝ թեթևացնելու ընտանիքի հոգսը:

Տեսանյութեր

Լրահոս