«Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը». Բադասյան

ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով: Այս մասին լրագորղնեի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այդ կառույցը լինելու է ապաքաղաքական և ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը, եթե ձևավորված խումբն անհրաժեշտ համարի և առաջարկի համապատասխան լուծումներ»,- նշեց Բադասյանը:

Տեսանյութեր

Լրահոս