«Գվարդիոլան հիանալի տեսք ունի, իսկ ես սերիական մարդասպանի եմ նման, երբ գոռում եմ». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերաբերյալ կարծիքով և խոսել է հանդիպումների ընթացքում նրա պահվածքի մասին:
«Երբեք չեմ մտածել, թե ինչպես եմ ինձ պահում եզրին: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին, բայց գիտեմ, որ նրանք ինձ մարտավար չեն համարում: Ես չափազանց կենդանի եմ՝ մարտավար դառնալու համար: Ես էմոցիոնալ մարդ եմ:
Գվարդիոլան նույնպես էներգիայով լի է, բայց ոչ այդքան: Նա ավելի լավ տեսք ունի, երբ գոռում է: Պեպը միշտ իդեալական տեսք ունի՝ կազմվածքը, հագուստը, միշտ իդեալական է: Երբ ես գոռում եմ, սերիական մարդասպանի տեսք ունեմ: Այդպիսին է իմ դեմքի արտահայությունը»,- Կլոպին է մեջբերում FourFourTwo-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը