Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենը չի պլանավորում հեռացնել Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը ժամանակ է տալու գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ իրավիճակը շտկելու համար: Վուդվորդը նշել է, որ ակումբը չի պլանավորում վատ մեկնարկի պատճառով հեռացնել նորվեգացուն:

«Մենք և մեր երկրպագուները հաջողություն ենք պահանջում: Հաջողությունը նշանակում է՝ նվաճել տիտղոսներ: Սա է մեր նպատակը, «Մանչեսթեր Յունայթեդի» չափանիշերը երբեք չեն փոխվել: Մեծ առաջընթաց է գրանցվել ակադեմիայում ներդրումների, սկաուտական, վերապատրաստման ենթակառուցվածքների առումով: Այս ամբողջ ներքին խոհանոցը դրսից անտեսանելի է:

Այս ներդրումներն ու Սուլշերի և նրա մարզչական շտաբի նկատմամբ մեր վստահությունը հիմք կդառնան հաջողության համար: Մենք վստահ ենք, որ այս ներդրումներն արդյունք կտան: Միևնույն ժամանակ, կարևոր է համբերություն պահպանել, մինչդեռ Օլեն թիմ է ստեղծում ապագայի համար: Մենք կշարունակենք կենտրոնանալ երկարաժամկետ ռազմավարության վրա, որի վրա կարճաժամկետ բաներ չեն ազդում»,- Վուդվորդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս