Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրված չէ, քրեական հետապնդում չի իրականացվում

Այսօր լրատվամիջոցներում մի տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, որպես մեղադրյալներ` անցնում են իրենց հոր նկատմամբ հարուցված քրեական գործով։ Նշվում էր, որ լուրի աղբյուրը իրավապահ համակարգի բարձրաստիճան շրջանակ է։

168.am-ի հետ զրույցում պաշտպանական ողջ թիմի անունից պաշտոնական հայտարարություն արեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։

«Կտրականապես հերքում եմ վերոնշյալ տեղեկատվությունը։ Այն բացարձակապես իրականության հետ որևէ աղերս չունի։ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ հարուցված քրեական գործ չկա, մեղադրանք առաջադրված չէ, որևէ քրեական հետապնդում նրանց հանդեպ չի իրականացվում»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս