Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանին չհաջողվեց մտնել Կառավարության շենք

Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, թույլ չտվեցին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մտնի կառավարության շենք:

«Ես խորհրդակցության էի եկել, ինձ չթողեցի ներս մտնել։ Ասացի՝ թողեք ներս մտնեմ, փորձեմ ձեր հարցերին պատասխաններ բերել, չթողեցին, լսեցի իրենց, ուրիշ բան ասել չեմ կարող, հետ եմ գնում նախարարություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս