Բաժիններ՝

«Ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ՝ ոչ ոք անպատիժ չի մնալու». Մանուկ Նիգոյան

«Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի համաքաղաքացիներ․
Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եմ ուղարկել դիմում, որով ՀՀ դատախազությանը կոչ եմ արել վարույթ սկսել, պարզելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մշակութային հասարակություն» ՀԿ֊ին «Գրքի երևանյան փառատոն»-ի կազմակերպման համար տրված ֆինանսավորման օրինականությունը: (մանրամասները տե՛ս՝ https://168.am/2019/09/11/1171941.html)

Խնդրում եմ նկատի ունենաք․
Ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն չընդունեցին օրինական դաշտ տեղափոխվելու վերաբերյալ իմ հորդորները, ուստի ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ՝ ոչ ոք անպատիժ չի մնալու:

Հարգանքով, Ձեր՝ Մանուկ Նիգոյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս