Ավտոմեքենան բախվել է «Լուիզա» հանդիսությունների սրահի 1-ին հարկում գտնվող կահույքի խանութ-սրահին

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում գտնվող խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1978 թ.) բախվել է «Լուիզա» հանդիսությունների սրահի 1-ին հարկում գտնվող կահույքի խանութ-սրահին: Բախման հետևանքով խանութի ապակին կոտրվել է: Վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30