«Սա հերթական, բուտաֆոր, դեկորատիվ կուսակցությունն է…». Արթուր Դանիելյան

Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր համագումարը: Առաջին նիստում միաբանության անժամկետ ղեկավար ընտրվեց Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում իրենց քաղաքական թևով մասնակցել ընտրությունների և չեն ստանձնելու շարքային կուսակցության դեր:

«Հայաստանում հերթական՝ այս պահին 109-րդ կուսակցությունն է ստեղծվում: Հայաստանում ինչ տեսակի կուսակցություն ասես կա՝ բոլոր ճաշակների համար, բայց ոչ մի տարբերություն դրանց մեջ չկա: Դրա համար եմ ասում՝ սա հերթական, բուտաֆոր, դեկորատիվ կուսակցությունն է, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը վերջին 30 տարիների ընթացքում եղել է բուտաֆոր, դեկորատիվ, թատրոն է եղել: Այդ թատրոնում եղել են դերասաններ, որոնք մի քանի դեր են խաղացել շատ հաճախ կատարվել են տարբեր դերեր՝ ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական, հիմա էլ՝ Իմքայլական: Այս բեմը կառուցվեց այն ժամանակ, երբ մենք, իբր թե, անկախացանք և ընդունեցինք Սահմանադրություն»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս