Ինքնասպան է եղել BMW խանութների ցանցի սեփականատեր Միշա Հայրապետյանը

Օգոստոսի 17-ին կեսգիշերին մոտ Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների` հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:

Ինչպես shamshyan.com-ին հայտնել է Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Հայրապետյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից` կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել և առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները:
Բացի այդ,  դեպքի վայր են մեկնել մեծ թվով բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ`փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը և այլք:

Նշենք, որ Միշա Հայրապետյանին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Արեացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը:

Տեսանյութեր

Լրահոս