Ադրբեջանում գործ են հարուցել Էլչիբեյի հնարավոր թունավորման վարկածով

Բաքվի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Աբդուլֆազ Ալիևի (Էլչիբեյ) դեմ մահափորձի գործով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, գործը հարուցվել է Հաֆիզ Հաջիևի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության խնդրանքով: Վերջինս հայտարարել է, որ մահից որոշ ժամանակ առաջ Էլչիբեյը թունավորվել է: Ըստ նրա՝ թունավորումը անմիջական մահվան չի հանգեցրել, սակայն նպաստել է առողջության վատթարացմանը:
APA-ի տեղեկություններով՝ Հաջիևին դրա մասին հայտնել է Էլչիբեյի համախոհ, Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:
Գործի քննության շրջանակներում արդեն հարցաքննվել են Էլչիբեյին մոտ կանգնած մարդիկ:
Նախկին նախագահի եղբայրը՝ Ալմուրադ Ալիևը, հայտարարել է, որ հավատում է թունավորման տարբերակին:

Տեսանյութեր

Լրահոս