Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը նոր անվանում ունի
Հայաստանի ֆուտբոլի գավաթն այսուհետ կկոչվի Vbet Հայաստանի Գավաթ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Սեպտեմբերի 6-ին 3 խաղով կմեկնարկի Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարն այսուհետև կկոչվի է Vbet Հայաստանի Գավաթ»,- հայտնում է ֆեդերացիան:
Նախնական փուլ․
«Տորպեդո» – «Մասիս», Աբովյանի քաղաքային մարզադաշտ
«Վեստ Արմենիա» – «Անի», Ձորաղբյուրի մարզահամալիր
«Արագած» – «Վան», Չարենցավանի քաղաքային մարզադաշտ
Խաղերի սկիզբը՝ ժամը 17։00-ին։