Բաժիններ՝

 «Զիդանը այլևս այն չէ, ինչ նախորդ տարի». Վալդանո

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն El Transistor-ին տված հարցազրույցում վերլուծել է Լա Լիգայի երրորդ տուրը, որում «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չկարողացան վաստակել 3 միավոր:

«Ռեալի» և «Բարսելոնայի» արդյունքների մասին

Երկու ակումբներն էլ սխալներ են թույլ տվել: Սա մեծ իրադարձություն է: Նրանցից և ոչ մեկը դեռևս ձեռք չի բերել անհրաժեշտ արագությունը մրցաշարի համար: Բոլորն ունեն իրենց խնդիրները:

Թվում է, թե երկուսն էլ վարակվել են, ուստի ճգնաժամը տանելի է դառնում. երբ ձեր հարևանի գործերը լավ չեն ընթանում, ձեր սեփական խնդիրները այդքան էլ լուրջ չեն թվում: Տիտղոսի համար պայքարող երեք թիմերից երկուսը անհաջող սկսեցին առաջնությունը, ինչը ուժեղացնում է ինտրիգը:

Կարդացեք նաև

Զիդանի տակտիկայի մասին

Մադրիդի խնդիրներից մեկը պաշտպանությունն է: Այն աշխատում է անձնական գործոնների հիման վրա: Խաղի ընթացքում թիմը ցրվում է, խառնաշփոթ է սկսվում:

Մադրիդի խնդիրները նույնը չեն, ինչ նախորդ տարի, քանի որ Զիդանը նույնը չէ, ինչ նախորդ տարի: Ամռանը նա շփոթեցրեց բոլորին, ներառյալ՝ երկրպագուներին. Բեյլը ստիպված էր հեռանալ, իսկ այժմ նա բազային խաղացող է. սպասում էր Պոգբային, բայց նա չեկավ: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Զիդանը, իր պատկերացմամբ, արդեն աշխատում էր Պոգբայի հետ:

Նախապատրաստական հավաքների ընթացքում նա փորձել է տարբեր սխեմաներ, բայց ինձ թվում է, որ թիմը հարստացնելու փոխարեն՝ դա միայն շփոթեցրել է նրան. Թիմը չի պաշտպանվում, մենք չգիտենք`պաշտպան է մեր դիմաց, թե հարձակվող:

Երբ Զիզուն եկավ Մադրիդ, առաջին իսկ օրվանից կասկած չկար՝ նա միշտ ասում էր, թե ով է խաղալու: Իսկ հիմա մենք չենք կարող պատկերացնել, թե ով է լինելու հիմնական կազմում: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե վաղը լիներ Չեմպիոնների լիգայի խաղ:

Վինիսիուսի մասին

Նա շատ երիտասարդ է, նա վերելքներ և անկումներ կունենա: Մենք տեսանք դա անցած մրցաշրջանում, բայց դա ինքնավստահության խնդիր չէ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս