Եվրոպայի թոփ-5 առաջնությունների թիմերը տրանսֆերային ռեկորդ են սահմանել
Եվրոպայի հինգ ուժեղագույն լիգաների ակումբները նոր ռեկորդ են սահմանել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսելով 5 միլիարդ ֆունտ, հայտնում է BBC-ն:
2018 թվականի ամռան համեմատ ընդհանուր ծախսերն աճել են 800 միլիոն ֆունտով: Ամենաշատը վճարել են ԱՊԼ-ն ներկայացնող ակումբները՝ 1,41 միլիարդ ֆունտ, Իսպանիայի առաջնության ակումբները վճարել են 1,24 միլիարդ գնումների համար:
Սերիա Ա-ն (1,06 միլիարդ ֆունտ), Բունդեսլիգան (670 միլիոն) և Լիգան 1-ը (605 միլիոն) թարմացրել են իրենց սեփական ռեկորդները:
Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվել է սեպտեմբերի 2-ին:
Սիրարփի Աղաբաբյան