Բաժիններ՝

Վարորդը քաղաքացու պայուսակից հանել է պլաստիկ քարտերը և տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710.000 դրամ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, օգոստոսի 26-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նա իր վարած «Օպել Աստրա» մեքենայով օգոստոսի 25-ին Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացու մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություն, տեղափոխել է տարբեր վայրեր:

Կեսգիշերին նրան իջեցրել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, որտեղ ռուսաստանցին մոռացել է վերցնել պայուսակը:

Վարորդն էլ, օգտվելով պատեհ առիթից, պայուսակից հանել է պլաստիկ քարտերը՝ կոդերի հետ միասին և Երևանի տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս