Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին

Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է An Nahar թերթը:

Թերթի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել խմբավորման դիրքերը Լիբանանի արեւելքում Զահլե քաղաքի (Բեքաայի նահանգ Սիրիայի սահմանի մոտ) մերձակայքում: Որպես շիաների «Հըզբոլլահի» դաշնակից հանդես եկող խմբավորման ներկայացուցիչը հրատարակությանը հայտարարել է, որ իսրայելական անօդաչուները հասցրել են առնվազն երեք հարված: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հասցվել է սոսկ նյութական վնաս:

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ծովի կողմից Բեյրութի հարավային ծայրամասի երկինք է ներխուժել երկու իսրայելական անօդաչու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս