Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Գեղարքունիքի մարզի Կալավան զբոսաշրջային գյուղ իր այցելությունից այնպես էր տպավորվել, որ հանգստյան գոտու հիմնադիր Ռոբերտ Ղուկասյանին առաջարկեց դառնալ իր խորհրդականը։
Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում:)
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 20. August 2019