Բաժիններ՝

Թրամփը խոստացել է ձեռնպահ մնալ Գրենլանդիայում ոսկեզօծ երկնաքերի կառուցումից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու պլանների կապակցությամբ: Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում:

Նա խոստացել է ոսկեզօծ երկնաքեր չկառուցել կղզու ափին, որտեղ համատարած ոչ մեծ տներ են: «Ես խոստանում եմ դա չանել Գրենլանդիայում»,- հավաստիացրել է Թրամփը, գրառմանը կցելով ֆոտոկոլլաժ հյուսիսային բնանկարի ֆոնին Լաս Վեգասի Trump International Hotel 64-հարկանի ոսկեզօծ երկնաքերի պատկերմամբ:

Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել Է, քննարկվել է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել: Հաշվարկվել է, որ այդ գործարքի արժեքը կարող է կազմել 10 տրիլիոն դոլար, այդ գումարը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին տված հարցազրույցում բացառել է աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան, ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը: Ընդսմին նա Թրամփի պլանները կատակ է համարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս