«Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի՞ գործուն մեծամասնություն ունենալ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն՝ ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։

Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի՞ գործուն մեծամասնություն ունենալ։ Դա կարող է հանգեցնել առհասարակ կառավարման ճգնաժամի։

Հնարավոր լուծումը շարժումն է, այսինքն՝ լայն նախընտրական կոալիցիա, սակայն գաղափարական առումով նման շարժման բազա դեռևս չկա»։

Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը…

Gepostet von Stepan Danielyan am Montag, 19. August 2019

Տեսանյութեր

Լրահոս