Կանարյան կղզիներում անտառային հրդեհի տարածքը հասել է 10.000 հեկտարի. AFP
Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան Կղզիների ինքավար մարզ) անտառային հրդեհի տարածքը հասել է 10 հազար հեկտարի: Այս մասին այսօր հայտնել է France-Presse (AFP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այս պահին տարահանվել է ավելի քան 9 հազար մարդ: Իշխանությունները չեն բացառում, որ շատ շուտով կկատարվի լրացուցիչ տարահանում:
Ինչպես նշում է France-Presse-ը, երկրի կառավարությունում հայտարարում են, որ խոսքը վերաբերում է այս տարի Իսպանիայի տարածքում տեղի ունեցած ամենախոշոր հրդեհին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակն ընդգրկել է 6 հազար հեկտար:
Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Կղզում հրդեհն սկսվել է օգոստոսի 17-ին Վալիեսեկո բնակավայրի շրջանում: Բռնկումը տարածվել է Տամադաբա արգելոցում: Կրակի մարումը դժվարացնում են տարածաշրջանում հաստատված շոգը եւ քամու հուժկու պառթկումները:
Տարերքի դեմ պայքարին մասնակցում է շուրջ հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: