Գյումրիի քաղաքապետի թեկնածուն դուրս եկավ պայքարից

Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված անկուսակացական Ռաֆայել Ասատրյանը ինքնաբացարկ է հայտնել և դուրս եկել ընտրապայքարից:
Այսպիսով, Գյումրիի քաղաքապետի պաշտոնում այս պահին առաջադրված թեկնածուների թիվը չորսն է: Հիշեցենք, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը և Անդրանիկ Ավետիսյանը: Ավագանու անդամության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած 72 գյումրեցիներից մեկը` անկուսակցական Մնացական Շահինյանը, ևս ինքնաբացարկ է հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս