Սաուդյան Արաբիայի թագավորը մահմեդականների միջև հաշտության կոչ է անում

Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը մահմեդականների շրջանում, որը տեղի է ունենում հակասությունների հետևանքով: Նման հայտարարությամբ Իսլամական արտահերթ համագումարի ժամանակ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալահ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը:
«Մահմեդականությունն իր պատմության ընթացքում ծանրագույն շրջանն է ապրում: Նման իրավիճակում այն չի գտնվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է նա:
Ա.Ազիզը կարևորագույն հարցերի շարքին է դասել Սիրիայի, Պաղեստինի, Մալիի և Մյանմարի հարցերը: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Տեսանյութեր

Լրահոս