Բաժիններ՝

Վանեցյանը հերքեց Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն լուրերը, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) գործը։ Այս հարցին Վանեցյանն անդրադարձավ օգոստոսի 6-ին` Արցախում լրագրողների հետ զրույցում:

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է: Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար: Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»,- ասաց Վանեցյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս