Քրեական հետախույզները հետախուզվողին բերման ենթարկեցին օդանավակայանից
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 3-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 44-ամյա Խաչատուր Կ.-ին, ով 2017թ. սեպտեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: