Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես սպանության փորձ. տուժել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո»-ի ավտոմեքենան. «Փաստինֆո»

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որի հետևանքով վնասվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո» ավտոմեքենան։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քրեական գործը հարուցվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, իրացնել, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ի փոխանցմամբ քննիչներն այժմ դեպքի վայրում աշխատում են։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր  Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս