Բաժիններ՝

Վարչապետի հանձնարարությամբ ավտոմեքենաները կմաքսազերծվեն նաև շաբաթ և կիրակի օրերին

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` այսուհետ հնարավոր կլինի Հայաստան ներկրվող ավտոմեքենաները մաքսազերծել նաև շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) և Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի և այլ գործարքներ։

Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաև տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները»։

Սիրելի հայրենակիցներ,Ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երևան քաղաքի…

Gepostet von Nairi Sargsyan am Freitag, 2. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս