Բաժիններ՝

«Այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում». Վալերիյ Օսիպյան

Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդիրների հարցով հարուցվել է քրեական գործ: Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետի Տիգրան Ավինյանի հանձնարարականով, նաև օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգի հետքով A&R tour ընկերության գրասենյակ են մեկնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:

«Այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում, հետագա ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Վ.Օսիպյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել 119 ՀՀ քաղաքացիներ։ Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս