Բաժիններ՝

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի սոնոգրաֆիայի համար գումար պահանջելու դեպքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել:

«Ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությունը վերաբերում է հիվանդանոցային ստացիոնար բուժօգնությանը և դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններին:

Տվյալ դեպքով` մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում` երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը:

Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Թորոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս