![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/983082.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,
միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: