«Այս ամբողջ ընթացքում ես միայն արդարություն եմ խնդրում». Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդել
Բրազիլացի մոդել Նաժիլա Թրինդադը, ով մեղադրել էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ, ասել է, որ ցանկանում է արդարության հասնել:
«Իմ ողբերգությունը հրապարակային դարձավ, իրավիճակի զարգացումը ինձ հասկացրեց, որ պետք է անմիջապես խոսենք բռնության և սեքսիզմի մշակույթի մասին:
Այս ամբողջ ընթացքում ես միայն արդարություն եմ խնդրում: Արդարություն: Սա առաջին անգամը չէ, որ ինձ անարդարությունը կործանում է»,- ասել է Նաժիլա Թրինդադը:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը մեղադրվել էր բռնաբարության մեջ: Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ աղջիկն ու ֆուտբոլիստը վիճում են հյուրանոցի համարում:
Իր անմեղությունն ապացուցելու համար Նեյմարը տեսանյութ էր հրապարակել, որտեղ սկզբից երևում էր Նեյմարի և մեղադրանք ներկայացրած աղջկա խոսակցությունը՝ այդ թվում ինտիմ լուսանկարները: Նեյմարը ցույց է տվել այն նամակները, որտեղ երևում է, որ իր և այդ աղջկա միջև ամեն ինչ տեղի է ունեցել երկուստեք համաձայնությամբ:
Սակայն այս տեսանյութի հրապարակումը ևս խնդիրներ է առաջացրել բրազիլացի ֆուտբոլիստի համար: Նշվում է, որ Նեյմարը իրավունք չուներ ցուցադրել աղջկա ինտիմ լուսանկարները՝ առանց նրա համաձայնության: Առհասարակ, Բրազիլիայում սեքսուալ բովանդակությամբ ցանկացած հրապարակում՝ առանց համաձայնության, խստորեն պատժվում է: Եթե ապացուցվի, որ Նեյմարը հրապարակել է լուսանկարները վրեժի կամ ստորացման նպատակով, ապա նա կազատազրկվի 5 տարի և ավելի ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան