Բաժիններ՝

Սուլշերը խոսել է Սանչեսի վնասվածքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի վնասվածքի մասին:

«Չեմ կարծում, որ Ալեքսիսի վնասվածքը շատ լուրջ է:

Նա պետք է վերադառնա վերջին խաղի ավարտից երեք շաբաթ անց՝ մեր՝ միջմրցաշարային տուրից վերադառնալուց անմիջապես հետո: Ես ակնկալում եմ, որ նա լավ վիճակում է, որպեսզի կարողանա հենց սկզբից խաղալ և մարզվել»,- ասել է Սուլշերը:

Սանչեսը վնասվածք էր ստացել հուլիսի 6-ին՝ Ամերիկայի գավաթի 3-րդ հորիզոնականի համար անցկացվող Արգենտինա-Չիլի խաղի ժամանակ (2:1):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս