Հյուսիսային պողոտայում մեքենայի շարժիչ է այրվել
Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում այրվել է Audi A8 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, որը մինչև փրկարարների դեպքի վայր ժամանելը մարվել է վարորդի և անցորդների ուժերով:
«Արմենպրես»–ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիներն անմիջապես հանել են շարժիչը, և տուժածներ չկան:
Դեպքի վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ կրակը հանգցրել են քաղաքացիները ջրով և հարակից տարածքում գտնվող սրճարաններից մեկի կրակմարիչներով: