ԱՄՆ-ում կարմրուկով հիվանդացածների թիվը հասել է 1992 թվականից ի վեր ռեկորդային մեծության
ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացածների թիվն աճել է 14-ով եւ այս տարվա սկզբից ի վեր կազմել 1109, ինչը դարձել է 1992 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն առանձին վերցված յոթ ամսվա ընթացքում: Այդ մասին ասված է հուլիսի 8-ին տարածված զեկույցում, որը պատրաստել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (Centers for Disease Control and Prevention, CDC):
«2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 3-ը կարմրուկի դեպքեր են հաստատվել 28 նահանգներում: (…) Դա նման դեպքերի ամենամեծ քանակն է, որոնք ԱՄՆ-ում տեղի են ունեցել 1992 թվականից եւ 2000 թվականին (ԱՄՆ-ում) կարմրուկի (համաճարակի) իսպառ վերացման պահից ի վեր»,- տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները: Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթին ԱՄՆ-ում արմարուկով է հիվանդացել 14 մարդ:
Այդ սուր վարակիչ հիվանդության առավել խոշոր բռնկումներ են նշվել Նյու Յորքի եւ Կալիֆոռնիայի նահանգների, ինչպես նաեւ Նյու Յորք եւ Վաշինգտոն քաղաքների տարածքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում գրանցվել է այդ հիվանդության ավելի քան 112 հազար դեպք անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի 28 հազար դեպքի համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: