Նեյմարը չի միացել ՊՍԺ-ին. Նեյմար ավագը պարզաբանում է
Նեյմարի տրանսֆերը կրկին խոսակցությունների կենտրոնում է: Այն բանից հետո, երբ Նեյմարի հայրը հայտարարեց, որ իր որդին չի փոխի ակումբը, կարծես ամեն ինչ հանդարտվել էր: Սակայն ֆուտբոլիստը չի միացել թիմի առաջին միջմրցաշրջանային մարզմանը: Դրանից շատերը ենթադրել են, որ Նեյմարը չի պատրաստվում այս մրցաշրջանում լքել ֆրանսիական ակումբը:
ՊՍԺ-ն Նեյմարի քայլը գնահատել էր շատ անպատասխանատու և վրդովմունք էր հայտնել նրա բացակայության վերաբերյալ:
Նեյմար դա Սիլվան՝ ֆուտբոլիստը հայրը և գործակալը, մեկնաբանել է իր որդու բացակայությունը և ակումբի հայտարարությունը:
«Դրա պատճառն ակնհայտ է: Այն, որ նա կբացակայի առաջին օրերին, որոշված էր դեռ մեկ տարի առաջ՝ հաշվի առնելով որդուս համագործակցությունը Instituto Neymar Jr-ի հետ (բարեգործական ֆոնդ):
Մենք չէինք կարող հետաձգել միջոցառումը:Նա կվերադառնա թիմ հուլիսի 15-ին: Ամեն ինչ պարզ է, չկա որևէ դրամա:
ՊՍԺ-ն գիտի դրա մասին և ողջունում է նրա համագործակցությունը Instituto Neymar Jr-ի հետ»,- նշել է Նեյմարի հայրը:
Սիրարփի Աղաբաբյան