Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Սարգսյանի գրասենյակից:

«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին:

Փորձառու և իր երկին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի արժանի համեստագույն մարդու` Արման Կիրակոսյանի մահը ցավալի կորուստ է Հայաստանի համար:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև»,-ասված է 3-րդ նախագահի խոսքի մեջ:

Հիշեցնենք, որ կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031