Թուրքիան կարող է կործանիչներ գնել Ռուսաստանից. Bloomberg

Անկարան կդիտրակի Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունն իրեն F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումներից Վաշինգտոնի մերժման դեպքում: Հուլիսի 1-ին այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների:

Նրանց տվյալներով՝ Թուրքիան Ռուսաստանի հետ նոր սերնդի հրթիռների համատեղ արտադրության հույս ունի: Ինչպես նշել է գործակալությունը, Անկարան պատրաստվում է Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցների Մոսկվայից Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման պատճառով եւ արդեն ամերիկյան ռազմական տեխնիկայի հիմնական պահեստամասերի պաշար է տեսել: Իր հերթին թուրքական Yeni Safak թերթը մայիսի 27-ին հաղորդել է, որ Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից Սու-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը մերժի F-35-ներ մատակարարել հանրապետությանը: Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ավելի ուշ նույնպես չի բացառել ՌԴ-ից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը: Նրա խոսքով՝ Անկարան «առանց այլընտրանքի չի մնա» Վաշինգտոնի մերժման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս