«Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել». Լիլիթ Մակունցը՝ Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին
«Իհարկե, այն լարվածությունը, որն այսօր առկա է Վրաստանի Հանրապետությունում, անհանգստացնող և մտահոգող է մեզ համար որպես հարևան և դաշնակից պետություն: Միայն կարող եմ հույս հայտնել այս պահին, որ հնարավոր կլինի գալ որևէ եզրահանգման և լարվածության թուլացման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկել: Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին:
Ըստ նրա՝ տարածաշրջանում որևէ պետությունում տեղի ունեցողն անմիջականորեն ազդում է հարևան պետության վրա:
Լ.Մակունցը նշեց, որ Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում և ՀՀ-ն իրավունք չունի միջամտել դրանց:
Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի և դրա հայ ուղևորների մասին Լ.Մակունցը տեղեկություններ չունի: