Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատև աշխատանքային օրը

Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում է ինսուլտի զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress-ի կայքում։

Այսպես, այն մարդկանց մոտ, որոնք տարվա ընթացքում օրական ոչ պակաս, քան տասը ժամ աշխատել են առնվազն 50 օր, ինսուլտի ռիսկը 29 տոկոսով մեծացել է նրանց համեմատությամբ, ովքեր սահմանվածից ավելի չեն աշխատել:

Նրանց թվում, ովքեր տասը տարի կանոնավոր կերպով աշխատել են 10-ական ժամ, ռիսկը մեծացել է արդեն 45 տոկոսով: Նշվում է, որ աշխատավայրում չափից ավելի աշխատելը հատկապես կործանանար է ազդել 50-ը չբոլորած կամավորների առողջության վրա:

«Դա անսպասելի է: Անհրաժեշտ է հետագա աշխատանք տանել, որը թույլ կտա հասկանալ այդ երեւույթի պատճառը»,-հայտարարել է հետազոտության հեղինակը՝ Ալեքսի Դեսկատան: Ուսումնասիրությանը մասնակցել է 18-ից մինչեւ 69 տարեկան 143 հազար 592 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են մոտավորապես յոթ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս