Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։
Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999 թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: