Բաժիններ՝

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Ալեն Դելոնը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով BFM հեռուստաընկերությանը:

83-ամյա դերասանի մտերիմները հայտնել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, և Ալեն Դելոնը երեկոյան արդեն պետք է դուրս գրվի բժշկական հաստատությունից:

«Նա հետազոտություն է անցնում, ոչինչ ավելին»,- հայտնել է Դելոնի օգնականը:

Բժիշկները միգրենի նոպաների պատճառներից մեկը նշել են սրտի արիթմիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս