Բաժիններ՝

Ուկրաինացիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Ռադան արձակելու Զելենսկու որոշումը. հարցում

Ուկրաինացիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Գերագույն ռադան արձակելու եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք հունիսի 14-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:

«Հարցման արդյունքների համաձայն, որը «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը կատարել է 2019 թվականի հունիսի 8-12-ին, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցների թիվը վերջին ամսվա ընթացքում 72 տոկոսից աճել է մինչեւ 88 տոկոս»,-ասված է հաշվետվության մեջ:

Հարցման տվյալներով՝ մասնակիցների 67 տոկոսը կարծում է, որ նորընտիր խորհրդարանն ավելի արդյունավետ կլինի, քան նախորդը: Հարցվածների կեսից ավելին այն կարծիքին է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռադան արձակելու հրամանագիրը համապատասխանում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ երկրի քաղաքացիների տրամադրություններին:

Ըստ սոցիոլոգների տվյալների՝ հարցման մասնակիցների 63 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որը ընտրությունները պետք է կայանան վաղաժամկետ, նույնիսկ եթե Ուկրաինայի Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչի խորհրդարանի արձակման մասին հրամանագիրը:

Հարցումն անցկացվել է հունիսի 8-ից 12-ը 2500 ուկրաինացիների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս