Բաժիններ՝

Տոկաևն ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությամբ կմեկնի Բիշքեկ՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին

Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, որը հաղթանակ է տարել Ղազախստանի նախագահի ընտրություններում, հայտարարել է, որ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությամբ մտադիր է հունիսի 14-ին մեկնել Բիշքեկ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այդ մասին նա ասել է հունիսի 10-ին Նուր Սուլթանում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես պլանավորում եմ այցելել Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 14-ին»,-ասել է Տոկաեւը՝ պատասխանելով այն հարցին, թե որ երկիր է ծրագրում կատարել առաջին այցը:

«Ես ուշադրություն եմ դարձնելու նախեւառաջ մեր հարեւան երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, կենտրոնասիական պետությունները»,-նշել է Տոկաեւը:
Նա նաեւ հայտնել է, որ իր պաշտոնակալման արարողությունը նախատեսված է հունիսի 12-ին:

«Պաշտոնակալման արարողությունը պլանավորվում է անցկացնել հունիսի 12-ին, եթե ԿԸՀ-ն հասցնի ավարտել ձայների վերջնական հաշվարկը: Հունիսի 14-ին ես կմեկնեմ Բիշքեկ՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին: Ցանկալի է, որ Ղազախստանի նախագահն այնտեղ լիիրավ ներկայություն ունենա»,-ասել է Տոկաեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս