«Առել են՝ լավ են արել, թող գան մաքրեն». ահազանգում են հին շուկայի հարակից տարածքի բնակիչները
Tsayg.am. Գյումրու Արագածի փողոցի 18/1 հասցեում` նախկին շուկայի տարածքին կից բնակվող Լյովա Կարապետյանն ահազանգում է: Անհնար է դիմանալ տարածքի գարշահոտությանը: Վերջինիս խոսքով, ամռան այս ամիսներին խնդիրն ավելի է բարդանում, բնակիչները չեն կարողանում դուրս գալ բակ կամ բացել պատուհանները: Լյովա Կարապետյանի խոսքով, իրենք չգիտեն, թե ում է պատկանում տարածքը: Նրանց ցանկությունը միայն այն է, որ սեփականատերը մաքրի տարածքը շինարարական աղբից եւ վերացնի վնասված կոյուղու հետեւանքով առաջացած հոտը: Բողոքող բնակիչներից ոմանք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել: Հիշեցնենք նաեւ, որ չօգտագործվող հին շուկային կից այժմ գործում է Գյումրու կենտրոնական շուկան: