Գատուզոն հաստատել է, որ հեռացել է՝ առանց պայմանագրի և աշխատավարձի
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատոզոն խոսել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Իտալացի մասնագետը խոսել է նաև իր հեռանալու ֆինանսական մանրամասների մասին:
««Միլանից» հեռանալու որոշումը հեշտ չէր: Բայց ես ստիպված էի այս որոշումը կայացնել:
Չկա որոշակի պահ, երբ այս որոշումը հասունացավ: Սա գումարն է այն 18 ամիսների, որոնք ես անցկացրի՝ որպես թիմի մարզիչ: Սա ինձ համար երբեք ուրիշ ոչնչի նման չի լինի:
Ես այս ամիսներին ապրել եմ կրքի մեծ ու անմոռանալի ժամանակ: Դժվար որոշում էր, բայց՝ կշռադատված:
Ես հրաժարվեցի՞ երկու տարվա պայմանագրից: Այո, քանի որ Միլանի հետ ունեցած իմ պատմությունը երբեք չի համեմատվի փողի հետ»,- ասել է Գատուզոն:
Նշենք, որ Գատուզոն հրաժարվել է 2 տարվա պայմանագրից և պայմանագրով նախատեսված աշխատավարձից, որը պետք է վճարվեր իրեն հիմա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանից» հեռանում է մարզական տնօրեն Լեոնարդոն:
«Միլանը» 5-րդ տեղն է զբաղեցրել Ա Սերիայում և չի մասնակցի Չեմպիոնների լիգային:
Նշենք նաև, որ իտալական ակումբը հետաքրքրվում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Սիրարփի Աղաբաբյան