Սերժ Սարգսյանը կայցելի Սպիտակավոր վանք

168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներն անմասն չեն մնացել Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններից, և թեպետ պետական արարողակարգային միջոցառումներին չեն մասնակցել, այնուհանդերձ իրենք էլ են նախաձեռնել տոնական միջոցառում Վայոց Ձորի մարզում գտնվող Սպիտակավոր վանքի բակում, ուր հանգչում է Գարեգին Նժդեհի աճյունը։

Մեր տեղեկություններով՝ շուրջ 200 հանրապետականներ մեքենաներով ու ավտոբուսներով այսօր ուղևորվել են Վայոց Ձոր՝ նշելու Հանրապետության օրը։

Յուրատեսակ ուխտագնացության մասնակիցների թվում են՝ ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, նախկին պատգամավորներ, այնպես էլ՝ երիտասարդներ։ Օրվա ընթացքում նրանց է միանալու նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս