«Ես տառապում էի անհանգստությունից և դեպրեսիայից». Ֆելփսը խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել
Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը պատմել է, որ դիմել է հոգեթերապևտի օգնությանը:
«Ես տառապում էի անհանգստությունից և դեպրեսիայից և մտածում էի՝ արդյո՞ք ցանկանում եմ շարունակել ապրել:
Երբ ես հասա այդ վիճակին, որոշեցի դիմել որակավորված մասնագետի օգնությանը:
Այդ որոշումը վերջնական արդյունքում փրկեց իմ կյանքը: Պետք չէ սպասել մինչև այդ ամենին կհասնի»,- գրել է Ֆելփսը Թվիթերում:
Ֆեփլսը 23 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն և Օլիմպիական խաղերի պատմության մեջ պարգևների քանակով (28) բացարձակ ռեկորդակիր է:
Մանկության տարիներին Ֆելփսն ուներ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը