Իշխանական պատգամավորուհիներին նյարդայնացնում է Նաիրա Զոհրաբյանի հագուկապը
Վերջերս «Իմ քայլը» դաշինքում փակ քննարկում է տեղի ունեցել, որի նպատակն է եղել քննարկել Ազգային ժողովում մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը վերականգնելու առաջարկությունը։
Քննարկման ժամանակ տարբեր առաջարկություններ են հնչել առ այն, թե դատավորների վեթինգին զուգահեռ՝ այդ հանձնաժողովն է՞լ ինչով կարող է զբաղվել, օրինակ՝ ձեռներեցության մեղադրանքներով, որոշ պատգամավորների պահվածքով, և այլն։
Այս համատեքստում մի շատ զավեշտալի առաջարկություն է արել «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորներից մեկը։ Պարզվում է, որ ԱԺ իշխանական դաշինքի կին պատգամավորներին նյարդայնացնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խնամված, կոկիկ տեսքը։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորուհին այդ քննարկման ժամանակ դժգոհել է, որ Զոհրաբյանը օրը մի զգեստ է հագնում, օրը մի նոր զարդ է կրում, և ուրեմն որտեղի՞ց նրան նման հնարավորություն, որ միշտ լավ հագնված ու խնամված է։
Բարեբախտաբար, նույն այդ քննարկմանը մասնակցող «Իմ քայլը» խմբակցության տղամարդ պատգամավորները հասկացել են իրավիճակի տրագիկոմիզմը ու տվյալ պատգամավորուհուն խորհուրդ են տվել այդ միտքն այլևս որևէ տեղ չկրկնել, որ այդ աբսուրդն այդ պատերից դուրս չգա, մի հատ էլ դառնա քննարկման առարկա։